«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ելք չկա՛, միայն ձերբակալություն

Ելք չկա՛, միայն ձերբակալություն
06.02.2024 | 13:42

Իրավապահ մարմինները պետք է անհապաղ ձերբակալեն նիկոլ փսշինյանին։

Առանց չափազանցության ասում եմ` դա հենց առաջին հերթին բխում է անձամբ նիկոլ փաշինյանի և Հայաստանի Հանրապետության շահերից։

Ստեղծվել է մի իրավիճակ, որ նիկոլը այլևս ոչ ասելիք ունի հայ ժողովիդին , ոչ ասելիք ունի իր թիմակիցներին, ոչ ասելիք ունի միջազգային հանրությանը, ոչ էլ ի վիճակի է կատարել ալիևին և էրդողանին խոստացած խոստումները, որովհետև դա նրան ոչ միայն ուղղակի թույլ չի տա հայ ժողովուրդը, այլև կան կարմիր գծեր, որոնք հակասում են արտաքին խաղացողների ծրագրերին։

Ստացվում է, որ նիկոլը սպառված ու ցայտնոտի մեջ ընկած ուղղակի փնտրում է սեփական կաշին փրկելու ելքեր, բայց սա հասկանալով իրավապահ մարմինները և հենց նիկոլի թիմակիցները, առավել ևս հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը չեն կարող նիկոլի կեղտոտ կաշվի համար զոհաբերել սեփական կաշին և ՀՀ պետականությունը:

Գոնե այս պարագայում հնարավոր կլինի նիկոլին օգտվել արդար դատաքննության իր բռնաբարած սահմանադրական իրավունքից, իսկ Հայաստանի Հանրապետությունը կործանումից:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ